ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն

Դեյուրե անդամ են, դեֆակտո կապ չունեն
15.11.2013 | 00:03

Վերջին շրջանում ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստերը «սերիալային» վեճեր են հիշեցնում: Գլխավոր «դերակատարներն» էլ միշտ նույնն են` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյան և ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյան:
Ընդ որում, երբ նիստին ներկա չեն լրատվամիջոցները, ամեն ինչ հարթ է ու առանց «ընդդիմադիր» ընդվզումների, բայց երբ տեսախցիկներ ու լրագրողներ են հայտնվում, Գագիկ Ջհանգիրյանն սկսում է վեճի բռնվել հանձնաժողովի նախագահի հետ, իր դիրքորոշումներն էլ «բեմականացված» ներկայացնել: Այս թատերական պոռթկումը, բնականաբար, փորձում է կանխել Կորյուն Նահապետյանը, և բանավեճ է սկսվում:
«Անձական խնդիրներ չկան, պարզապես ընդդիմությունն իր գործն է անում»,- վստահեցրեց մեր լավատեղյակ աղբյուրը:
Ի դեպ, ՀԱԿ խմբակցությունում բոլորն էլ իրենց «սեփական գործն» են անում: Այս քառօրյայում, չնայած Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, թե չեն մասնակցելու ՎՊ նախագահի ընտրությանը, չեն մասնակցելու ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման քվեարկությանը, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը երկու դեպքում էլ հակառակ որոշումը կայացրին: Այլ խոսքով, նրանք դեյուրե ՀԱԿ խմբակցության անդամ են, դեֆակտո ոչ մի կապ չունեն այդ ուժի հետ: Հարց է առաջանում` ուրեմն ինչո՞ւ խմբակցությունից դուրս չեն գալիս:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ